Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայկական վերածնունդը» «ոչ»-ի մա՞ս

«Հայկական վերածնունդը» «ոչ»-ի մա՞ս
01.09.2015 | 11:13

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումը 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություների անունից հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների: Միավորումը տեղեկացնում է, որ նախօրեին տեղի է ունեցել միավորման կառավարման խորհրդի նիստը: «Կարևորելով Հայաստանի նախագահի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները, ևս մեկ անգամ վերահաստատում ենք առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը»,- ասված է հայտարարությունում։ Միավորումը անընդունելի է համարում «խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին` վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը»:
«Փաստորեն «նախագահ» բառը փոխարինվում է «վարչապետ» բառով` առանց հակակշիռների և հավասարակշռության մեխանիզմների սահմանման: Ահազանգելով իշխանության բալանսավորման համար անկատար մեխանիզմների առկայության առնչությամբ` միաժամանակ մտահոգություն ենք հայտնում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ հռչակելով փորձ է արվում Ընտրական օրենսգրքում ներառել մեծամասնական ընտրական համակարգի բաղադրիչները` դրանով իսկ վտանգելով այս փաստաթղթի կարևորագույն ձեռքբերումը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունումը»,- ասված է հաղորդագրությունում։
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը նաև իր մտահոգությունն է հայտնում նախագծում երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրների «թերի կարգավորման առնչությամբ»։
«Հայկական վերածնունդ»-ը պատրաստակամություն հայտնելով մասնակցել հետագա քննարկումներին՝ իշխանություններին կոչ է անում հաշվառել բոլոր փաստարկված առաջարկությունները և «ձևավորել դիրքորոշումների համադրության, այլ ոչ թե հակադրության մթնոլորտ»։
Միավորումը արձանագրելով «ժողովրդի օրեցօր ծանրացող սոցիալական իրավիճակը, խորացող արտագաղթը, սպառողական գների բարձրացումները` պահանջում է համարժեք ու համակարգված քայլերի իրականացում իշխանության տարբեր մարմինների կողմից սոցիալական մեծացող լարվածությունը մեղմելու համար»: «Հայկական վերածնունդ»-ը հայտարարում է, որ որոշել է վերսկսել մարզային հանդիպումները՝ ժողովրդին տեղեկացնելու միավորման գործունեության և առաջնահերթությունների մասին:
«Հայկական վերածնունդ»-ը քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել՝ ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը և օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում: Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը՝ երաշխավորելու համար անվտանգ, հզոր ու բարեկեցիկ հայկական պետության ստեղծումը:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ